Մատչելիության հղումներ

Օվերչուկ․ «Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնակի նվազելու է»


«Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները շարունակում են նվազել», - այսօր Վլադիվոստոկում ընթացող տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ 2025 թվականի արդյունքներով հայ-ռուսական երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կարող են կազմել մոտ 6 միլիարդ դոլար՝ 2024 թվականի 12,4 միլիարդի համեմատ։

Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Օվերչուկը նշել է, որ «տնտեսական առումով Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները շատ լավ են զարգանում»։

Ռուսաստանի փոխվարչապետի պնդմամբ՝ Բաքվի հետ հարաբերություններում առկա հիմնական խնդիրները քաղաքական են։

«Մեզ նախևառաջ մտահոգում է այն հանգամանքը, որ 13 ռուսաստանցիներ շարունակում են պահվել Ադրբեջանում։ Հուսով ենք, որ այդ մարդիկ շուտով հայրենիք կվերադառնան, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը ըմբռնմամբ կմոտենա նրանց տունդարձի գաղափարին», - նշել է Օվերչուկը։

Խոսելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մասին՝ Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Մոսկվայում այդ զարգացումներին հետևում են՝ «շատ զգուշավոր լավատեսությամբ»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG