Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռուսական տնտեսությունն արդեն հարմարվել է նավթի ցածր գներին։
«Դրամատիկ ոչինչ չկա, բորսայի փոփոխությունները սպասելի էին », - ասել է Պուտինը։
Հիշեցնենք, օգոստոսի 20-ին Նյու Յուրքի բորսայում նավթի գինն ընկավ՝ հասնելով վեց տարվա մեջ ամենացածր մակարդակի։ ԱՄՆ-ի Արևմտյան Թեքսասում (West Texas Intermediate) արդյունահանվող մեկ բարել նավթը 40 դոլար 80 ցենտ էր, որը չորս տոկոսով պակաս էր, նախորդ օրվա գնից։