Դամասկոսում երկու պայթյունի հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել:
Սիրիայի պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ, մի դեպքում ինքնասպան ահաբեկիչը պայթուցիկները գործի է դրել Արդարադատության պալատում: Մի քանի ժամ անց մեկ այլ մահապարտ ահաբեկիչ պայթեցրել է իրեն ռեստորաններից մեկում:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Ղաիդա»-ի հետ նախկինում կապ ունեցող «Ֆաթեհ ալ-Շամ» ճակատը:
ՄԱԿ-ի Սիրիայի գծով բանագնացը դատապարտել է այս պայթյունները:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաքում զույգ պայթյունների հետևանքով առնվազն չորս տասնյակ մարդ է զոհվել: