Վրաստանում բողոքի ցույցեր են՝ ցուցարարները կառավարությունից պահանջում են բարելավել հանքավայրերում աշխատող մարդկանց անվտանգության պայմանները:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ածխահանքերում տեղի ունեցած պայթյունները տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձան:
Արդեն երկրորդ օրն է՝ հարյուրավոր ցուցարարներ պահանջում են արդար քննություն, մեղադրելով իշխանություններին, որ հստակ պահանջներ չեն դրել աշխատանքի տեսչության վրա՝ հանքավայրերում մահացու միջադեպերը կանխելու համար:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին հանքափորների մահը որպես «մարդասպանություն» է գնահատել:
Երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ հանքափորների մահը «դժբախտ պատահար չէր», ընդգծելով՝ «Վրաստանում ներկայիս աշխատանքային պայմանները և օրենքները չեն ապահովում անվտանգ աշխատանք»: