Ռուսաստանի և Միացյալ Նահանգների զինվորական գեներալները հաճախակի են դարձրել շփումները Սիրիայում ռազմական գործողությունների իրականացման հարցում տեղեկատվություն փոխանակելու համար, քանի որ երկու կողմներն էլ վարում են թեպետ առանձին, սակայն երբեմն միմյանց խաչվող գործողություններ: Այս մասին հաղորդում է Պենտագոնը:
Ամերիկյան ռազմաօդային ուժերի գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգանի փոխանցմամբ՝ հատուկ «թեժ գիծ է» սահմանվել, որի միջոցով տեղեկություն է ձեռք բերվում երկու կողմերի օդային և ցամաքային ուժերի տեղակայման մասին: