Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը հանդիպել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների՝ Համբուրգում ակնկալվող հանդիպման հետ կապված հարցեր:
Թոմաս Շանոնն ու Սերգեյ Կիսլյակը անդրադարձել են նաև երկու ղեկավարների վերջին հեռախոսազրույցներին, փոխադարձ շահերին ու մտահոգություններին:
Ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն հուլիսի 7-ին Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում: Սա կլինի երկու գերտերությունների ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը Թրամփի նախագահ ընտրվելուց հետո: