«Ռուսաստանը շարունակում է սադրել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին», - BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը:
Բրիտանական պաշտպանական գերատեսչության ղեկավարը այս մասին խոսել է` մեկնաբանելով սեպտեմբերի 14-ին մեկնարկող "Запад 2017" զորավարժությունները, որոնց, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցելու են Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի շուրջ 13 հազար զինծառայողներ:
«Այս զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի անդամներին սադրելն ու մեր զգոնությունը ստուգելն է», - հայտարարել է Ֆալոնը: