Ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա Իրանին առնչվող ճառով:
Հոկտեմբերի 15-ին լրանում է վերջնաժամկետը՝ պարզելու և հավաստիանալու, թե հավատարիմ է արդյոք Թեհրանը 2015 թվականին գերտերությունների հետ կնքված միջուկային համաձայնագրին:
Սպիտակ տանը հղում անելով հաղորդվում է, որ նախագահ Թրամփի ճառը նախատեսված է հոկտեմբերի 12-ին: Եթե մինչև հոկտեմբերի 15-ը ամերիկյան վարչակազմը իր վստահությունը չվերահաստատի, Կոնգրեսը 60 օրվա ընթացքում պետք է որոշի՝ արդյոք արժե վերանայել պատժամիջոցները:
2015 թվականին վեց գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսասատանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային համաձայնագիր կնքելով՝ Իրանը ազատվում էր որոշ միջազգային պատժամիջոցներից: