Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարները հավանություն են տվել ևս երկու ռազմական շտաբ ստեղծելու ծրագրին, որն ավելի մեծ հնարավորություն կտա զորքերին Եվրոպայով տեղաշարժվելու համար՝ հաշվի առնելով ռուսական կողմից աճող սպառնալիքները:
Այս մասին երեկ Բրյուսելում՝ նախարարների հանդիպման առաջին օրը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հավելելով, որ հրամանատարները կներկայացնեն մանրամասները պաշտպանության նախարարներին հաջորդ տարի փետրվարին:
«Սառը պատերազմի» ավարտից հետո սա առաջին դեպքն է, երբ 29 անդամից կազմված ռազմական դաշինքն ընդլայնում է հրամանատարական կառուցվածքը: