Իրաքի բանակը «Իսլամական պետություն»-ից (ԻՊ) ազատագրեց ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքը՝ Եփրատի հովտում գտնվող Ռավան:
Ժամանակին Մոսուլը վերահսկող և Բաղդադի գրավմամբ սպառնացող ջիհադիստները Իրաքում իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի սահմանին մոտ որոշ անապատային տարածքներ:
Սիրիայի տարածքում՝ Իրաքի սահմանին մոտ մարտական գործողությունները շարունակվում են Աբու Քամալը ազատագրելու նպատակով:
Ամերիկացի զինվորականների գնահատականներով՝ «Իսլամական պետություն»-ը Սիրիայում և Իրաքում կորցրել է ժամանակին վերահսկած տարածքների 95 տոկոսը: