Իրանի նախագահական շենքը վերահսկող ոստիկաններն այսօր կրակ են բացել անհայտ տղամարդու ուղղությամբ, որը փորձել է մտնել Հասան Ռոուհանիի նստավայր։
Հաղորդվում է, որ տղամարդը դանակով զինված է եղել։ Կրակոցի հետևանքով ոտքից վիրավորված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։
Առայժմ հայտնի չէ արդյո՞ք նախագահ Հասան Ռոուհանին միջադեպի պահին նստավայրում էր, թե՞՝ ոչ։