Ամերիկայի Թեքսաս նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 8 հոգի, այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Houston Chronicle-ի տվյալներով հրաձգության հեղինակը ձերբակալված է: Տեղի ունեցածի դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Հաղորդվում է, որ զինված անձը մտել է դասարան և կրակ բացել դասասենյակում գտնվողների վրա: