ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենը տեղեկություն ունի «որոշակի թեմաների վերաբերյալ», որոնք կարող են հետաքրքրել հատուկ դատախազին, ով հետաքննում է՝ արդյոք Ռուսաստանը միջամտե՞լ է ԱՄՆ 2016-ի նախագահական ընտրարշավին:
Քոհենի փաստաբանը ժամեր առաջ հանդես է եկել հայտարարությամբ, թե իր պաշտպանյալը պատրաստ է այդ տեղեկությունը տրամադրել ոչ միայն հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին, այլև՝ ԱՄՆ Կոնգրեսում գործող հատուկ հանձնաժողովներին, որոնք նույնպես հետաքննում են՝ արդյոք Կրեմլը միջամտե՞լ է ամերիկյան ընտրություններին: