ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել զորքը Աբխազիայից և Հարավային Օսիայից: Այդ մասին Ռոուզ Գոթեմյոլլերը հայտարարել է Թբիլիսիում:
«ՆԱՏՕ-ն հավատարիմ է 2008 թվականի բուխարեստյան գագաթնաժողովի իր հայտարարությանը, որ Վրաստանը պետք է դառնա դաշինքի անդամ», - ասել է Գոթեմյոլլերը՝ հավելելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է Վրաստանի անդամակցության նախապատրաստությունը:
Նրա խոսքով՝ ռազմական դաշինքը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
«Կոչ ենք առնում Ռուսաստանին դուրս բերել զորքը Աբխազիայից և Հարավային Օսիայից: Մենք նաև մտահոգված ենք Ռուսաստանի ռազմական ակտիվությամբ Սև ծովի տարածաշրջանում», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: