Մատչելիության հղումներ

Հարավային և Հյուսիսային Կորեաները որոշել են վերականգնեն տրանսպորտային հաղորդակցությունը. «Ռոյթերզ»


Հարավային և Հյուսիսային Կորեաների ղեկավարներ, արխիվ
Հարավային և Հյուսիսային Կորեաների ղեկավարներ, արխիվ

Հարավային և Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունն, այդ թվում՝ երկաթուղային։ Այդ մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը` վկայակոչելով կողմերի համատեղ հայտարարությունը:

Հյուսիսն ու Հարավը կապող ճանապարհային կապը խզվել է Կորեական պատերազմի ավարտից հետո՝ 1953 թվականին:

Չնայած Սեուլի և Փհենյանի հարաբերությունների ջերմացմանը, այդուհանդերձ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Վաշինգտոնի հավանությամբ Հարավային Կորեան չի չեղարկի Փհենյանի նկատմամբ պատժամիջոցները:

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեաները նախապատրաստում են առաջնորդների մակարդակով երկրորդ հանդիպումը: Նախագահ Թրամփի խոսքով՝ դա տեղի կունենա Կոնգրեսի նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG