ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զանգահարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանին և Էր Ռիյադ ուղարկել պետքարտուղար Մայք Փոմփեոյին՝ քննարկելու սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման շուրջ ստեղծված իրավիճակը:
Սպիտակ տան ղեկավարի խոսքերով, Սալմանը պնդում է, որ Սաուդական Արաբիան առնչություն չունի թագավորության կառավարության կոշտ ընդդիմախոսի անհետացման հետ:
Այսօր ակնկալվում էր, որ սաուդական և թուրքական իրավապահները համատեղ խուզարկություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայի Ստամբուլում գտնվող հյուպատոսարանում, որտեղ մտնելուց հետո Հաշոգին անհետացել էր:
Թուրքական իշխանությունների պնդմամբ՝ լրագրողը սպանվել է հյուպատոսարանի ներսում և այդ մասին վկայող ձայնագրություններ և տեսագրություններ ունեն: Էր Ռիյադը հերքում է մեղադրանքները: