Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի թղթակցի վկայականը


ԱՄՆ - CNN-ի թղթակից Ջիմ Ակոստան ժամանել է դատարան, որը Սպիտակ տնից պահանջել է վերականգնել լրագրողի վկայականը, Վաշինգտոն, 16-ը նոյեմբերի, 2018թ.
ԱՄՆ - CNN-ի թղթակից Ջիմ Ակոստան ժամանել է դատարան, որը Սպիտակ տնից պահանջել է վերականգնել լրագրողի վկայականը, Վաշինգտոն, 16-ը նոյեմբերի, 2018թ.

Սպիտակ տունը վերականգնել է CNN հեռուստակայանի թղթակից Ջիմ Ակոստայի վկայականը, որը Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմը բռնագրավել է անցած ասուլիսում լրագրողի և Դոնալդ Թրամփի սուր բանավեճից հետո:

Միաժամանակ, Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտնել է, որ հետայսու սահմանվում են ասուլիսների նոր կանոններ, մասնավորապես՝ յուրաքանչյուր լրագրողին կտրվի մեկական հարցի իրավունք: Պարզաբանման համար լրացուցիչ հարց տալու համար անհրաժեշտ կլինի Սպիտակ տան թույլտվությունը:

CNN-ը բողոքարկել է Ակոստայի վկայականը բռնագրավելու Սպիտակ տան որոշումը, և դատարանը կարգադրել է Թրամփի աշխատակազմին այն վերականգնել:

Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների ընկերակցությունը ողջունել է դատարանի որոշումը, բայց քննադատել է ասուլիսներ կազմակերպելու նոր կանոնները:

Թրամփն իր նախագահության տարիներին բազմիցս է ներքաշվել լրագրողների հետ սուր վեճերի մեջ և լրատվամիջոցներին մեղադրել է կողմնակալություն դրսևորելու և կեղծ տեղեկություններ տարածելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG