Մատչելիության հղումներ

Իրանը կատարում է միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները. ԱԷՄԳ


Ավստրիա - ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն Վիեննայում ասուլիսի ժամանակ, 22-ը նոյեմբերի, 2018թ.
Ավստրիա - ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն Վիեննայում ասուլիսի ժամանակ, 22-ը նոյեմբերի, 2018թ.

Իրանը իրականացնում է միջուկային գործարքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, Թեհրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումից երկու շաբաթ անց հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ):

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա մայիսին հայտարարել է Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված գործարքից դուրս գալու մասին՝ որպես պատճառ նշելով այդ թվում Իրանի դերակատարությունը Սիրիայի և Եմենի պատերազմներում, Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը:

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան փորձում են կանխել համաձայնագրի ձախողումը, որի շրջանակում Թեհրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ծրագիրը՝ միջազգային պատժամիջոցներից ազատվելու դիմաց:

«Իրանը իրականացնում է միջուկային ոլորտի հետ կապված իր պարտավորությունները», - այսօր հայտարարել է ԱԷՄԳ ղեկավար Յուկիյա Ամանոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG