Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Թուրքմենստանի նախագահի հերթական գիրքը


Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ
Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, արխիվ

Թուրքմենստանի պետական մամուլը հայտնում է երկրի նախագահի հեղինակած հերթական գրքի լույս ընծայման մասին:

Աշխարհի ամենափակ և ամենակոշտ բռնապետական ռեժիմն ունեցող երկրներից մեկը համարվող Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի բազմահատորում տեղ են գտել 2017 թվականին նրա ծրագրային ելույթները, հարցազրույցները, մեկնաբանությունները:

Ըստ այդ գրքի, անցյալ տարվա ամենակարևոր իրադարձությունը նախագահական ընտրություններն էին, որոնք ավարտվել են «երրորդ անգամ այդ պաշտոնում առաջադրված Բերդիմուհամեդովի համոզիչ հաղթանակով:

Նախագահի գրքում, որը հրատարակվել է Թուրքմենստանում ստեղծված տնտեսական բարդ կացության, մասնավորապես, սննդամթերքի պակասորդի, բնակչության համար արտոնությունների կրճատման ֆոնին, ասվում է, որ բյուջետային հատկացումների 80 տոկոսն ուղղվում է սոցիալական ոլորտին:

2006 թվականին իշխանության ղեկը ստանձնած Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը տասնյակ գրքերի հեղինակ է, նրա գրածների հիման վրա ֆիլմեր են նկարվում, նրա գրքերից պատառիկները տպագրվում և տարածվում են երկրի պետական լրատվամիջոցներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG