Մատչելիության հղումներ

Իտալական պատկերասրահը Գերմանիայից պահանջում է վերադարձնել «Ծաղիկներով ծաղկամանը» գեղանկարը


«Ծաղիկներով ծաղկամանը» գեղանկարը
«Ծաղիկներով ծաղկամանը» գեղանկարը

Իտալական Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահը Գերմանիայից պահանջում է վերադարձնել հոլանդացի նկարիչ Յան վան Հեյսումի «Ծաղիկներով ծաղկամանը» նկարը, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին գողացել էին նացիստները։

Սպասելով պատասխանի՝ թանգարանի ազգությամբ գերմանացի տնօրենը պատկերասրահում զետեղել է նատյուրմորտի սև ու սպիտակ կրկնօրինակը՝ «Գողացված է» գրությամբ:

18-րդ դարի գեղանկարչին անվանում էին «ծաղկային Ռաֆայել», իսկ նրա «Ծաղիկներով ծաղկամանը» 1984 թվականից Պիտի դղյակում պահվող հավաքածուի մաս էր կազմում: Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի հետ նկարը տարհանվել էր, սակայն նացիստական զորքի կողմից այն գողացվել և այժմ պահվում է գերմանական մի ընտանիքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG