Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը այցելում է Չինաստան


Հյուսիսային Կորեայի առաջնորդը և նրա կինը Փհենյանից մեկնում են Չինաստան, 7-ը հունվարի, 2019թ․
Հյուսիսային Կորեայի առաջնորդը և նրա կինը Փհենյանից մեկնում են Չինաստան, 7-ը հունվարի, 2019թ․

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Չինաստան՝ այդ երկրի ղեկավար Սի Ծինփինի հրավերով: Նախապես չհայտարարված այցի մասին երեկ հաղորդել են չինական և հյուսիսկորեական լրատվամիջոցները:

Կիմ Չեն Ընի այցը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման նախաշեմին: Անցյալ շաբաթ Թրամփը հայտնել է, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդից «հրաշալի» նամակ է ստացել, և նշել է, որ քննարկումներ են ընթանում ամերիկա-հյուսիսկորեական բարձր մակարդակի հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ:

Անցյալ տարի Կիմ Չեն Ընը երկու անգամ այցելել է Պեկին՝ այդ թվում Սինգապուրում Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: Այդ գագաթնաժողովի ընթացքում երկու նախագահները պատրաստակամություն են հայտնել հասնելու Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG