Մատչելիության հղումներ

Ռուսաստանում բախվել են երկու Սու-34 օդանավեր


Սու-34 օդանավեր, արխիվ
Սու-34 օդանավեր, արխիվ

Երեկ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում՝ Ճապոնական ծովից մոտ 35 կիլոմետր հեռավորության վրա, ուսումնական թռիչքի ընթացքում բախվել են Սու-34 մակնիշի երկու ռուսական մարտական օդանավեր:

Երկու օդաչուները կարողացել են լքել վթարված ինքնաթիռները և այս պահին բուժօգնություն են ստանոում: Ինքանիթռների բեկորների գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, օդանավերը հրթիռներ չեն կրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG