«Ռոսկոսմոս»-ը զբոսաշրջային նախագիծ է մշակում, որը ցանկացողներին հնարավորություն կտա առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի երթուղով թռիչք իրականացնել: Այս մասին Թվիթերում հայտնել է ռուսաստանյան պետական գերատեսչության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը՝ համոզմունք հայտնելով, որ տիեզերական զբոսաշրջությունը «տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ» կբերի:
Թե երբ կիրականացվի այդ նախագիծը, Ռոգոզինը չի հստակեցրել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ռոսկոսմոս»-ն ու ամերիկյան Space Adventure ընկերությունը երկու զբոսաշրջիկների տիեզերք ուղարկելու պայմանագիր են ստորագրել, որը կիրագործվի մինչև 2021 թվականը: Տիեզերք մեկնել ցանկացող զբոսաշրջիկների անուններն ու նրանց վճարած գումարների մասին տեղեկությունները գաղտնի են պահվում: