Երևանի ժամանակով ժամը 21-ին Ուկրաինայում փակվել են ընտրատեղամասերը, սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը։
Ուկրաինայի պետական լրատվական գործակալությունը քիչ առաջ հրապարակել է ազգային էքզիթ փոլի տվյալները, որոնց համաձայն նախագահական ընտրարշավում առջևում դերասան Վլադիմիր Զելենսկին է՝ 30.4 տոկոսով, երկրորդ տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է՝ 17.8 տոկոսով և երրորդում՝ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ 14.2 տոկոսով։
Ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի վաղը։