Մատչելիության հղումներ

«Սիրիան բոլոր միջոցների կդիմի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեացան Դամասկոսում, 4 ապրիլի, 2019թ.
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեացան Դամասկոսում, 4 ապրիլի, 2019թ.

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմը մայրաքաղաք Դամասկոսում Վենեսուելայի պաշտոնակից Խորխե Արեացայի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Սիրիան բոլոր միջոցների կդիմի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

Այդպես Մոալեմն արձագանքել է Գոլանի բարձունքներն Իսրայելի ինքնիշխանության տակ ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:

«Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի փորձը հակառակ արդյունքն է տվել՝ այն մերժել են ՄԱԿ-ը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Արաբական լիգան», - ասել է սիրիացի նախարարը:

Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեացան ասել է, որ Վենեսուելան պետք է օրինակ վերցնի Սիրիայից ահաբեկչության դեմ պայքարի հարցում:

«Սիրիայի և Վենեսուելայի ժողովուրդները պայքարում են իմպերիալիզմի և ամերիկյան դավադրությունների դեմ», - ասել է Վենեսուելայի արտգործնախարարը:

Ավելի վաղ Խորխե Արեացային ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG