Մատչելիության հղումներ

Զելենսկին Վաշինգտոնում լոբբիստական ընկերություն է վարձել


Ուկրաինայի նախագահի թեկնածու, կատակերգակ դերասան Վլադիմիր Զելենսկի, ապրիլ, 2019թ․
Ուկրաինայի նախագահի թեկնածու, կատակերգակ դերասան Վլադիմիր Զելենսկի, ապրիլ, 2019թ․

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում գործող լոբբիստական ընկերության միջոցով փորձել է Միացյալ Նահանգներում իր հեղինակությունը բարելավել, իր նախընտրական շտաբի և ամերիկացի պաշտոնատար անձանց միջև հանդիպումներ կազմակերպել:

Signal Group Consulting ընկերության ներկայացուցիչ Ջոն Փրոքթերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ պայմանագրի արժեքը կազմել է 60 հազար դոլար, գործարքի համաձայն՝ ընկերությունը պետք է հանդիպումներ կազմակերպի Զելենսկու թիմակիցների և ամերիկացի օրենսդիրների, նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի, լրագրողների և հետազոտական կենտրոնների աշխատակիցների հետ:

Վլադիմիր Զելենսկու նախընտրական շտաբում «Ազատության» աղբյուրի տվյալներով՝ ինքը նախագահի թեկնածուն առայժմ չի պատրաստվում այցելել Միացյալ Նահանգներ: Որպես նրա ներկայացուցիչներ Վաշինգտոն կմեկնեն նախընտրական շտաբի ղեկավար Իվան Բականովը և տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Դուբինան:

Այն, որ «Նաֆտոգազ Ուկրաինա»-ի նախկին ղեկավարը Զելենսկու խորհրդականն է, մինչ օրս պաշտոնապես չի հաղորդվել:

Զելենսկու շտաբում հերքում են Signal Group Consulting-ի հետ համագործակցությունը: Թեկնածուի թիմը հայտարարել է նաև, որ «Նաֆտոգազ Ուկրաինա»-ի նախկին ղեկավար Դուբինան «երբեք չի հանդիսացել և չի հանդիսանում Զելենսկու թիմի անդամ»:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 21-ին: Երկրորդ փուլ անցած թեկնածուներն են կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պետրո Պորոշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG