Մատչելիության հղումներ

Քաթարում 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի 32 թիմ


Al Wakrah մարզադաշտը կառուցել են 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, Դոհա, Քաթար, 16 մայիսի, 2019թ.
Al Wakrah մարզադաշտը կառուցել են 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, Դոհա, Քաթար, 16 մայիսի, 2019թ.

Քաթարում 2022 թվականին անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի 32 ազգային հավաքական:

ՖԻՖԱ-ն մերժել է Քաթարում առաջնության մասնակիցների թիվը 48-ի հասցնելու առաջարկը, որը ժամանակին ներկայացրել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:

Նրա ղեկավարած կազմակերպությունն այսօր տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ «տարբերակը համապարփակ և մանրամասն վերլուծելուց և շահագրգիռ կառույցների հետ քննարկելուց հետո բոլոր կողմերը հանգել են այն եզրակացույան, որ այսօրվա հանգամանքներում մասնակից թիմերի թիվն ավելացնելու հնարավորությունն անիրատեսական է»:

Այնուամենայնիվ, 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը համատեղ կազմակերպելու են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան, կմասնակցի 48 ազգային հավաքական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG