Մատչելիության հղումներ

Միջուկային գերտերությունները կոչ են անում Իրանին «ձեռնպահ մնալ միջուկային գործարքը խաթարող քայլերից»


Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, նաև Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը կոչ են արել Թեհրանին «ձեռնպահ մնալ միջուկային գործարքը խաթարող հետագա քայլերից», այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Իրանը գերազանցել է 2015 թվականի միջուկային պայմանագրով սահմանված հարստացված ուրանի քանակի վերին շեմը և այն հասցրել է 300 կիլոգրամի:

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը նաև կոչ է արել Իրանին «անմիջապես վերացնել խախտված այդ սահմանը» և հարգել «միջուկային պարտավորությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG