Մատչելիության հղումներ

Թրամփ․ Ամերիկյան ռազմանավը իրանական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել


Ամերիկյան USS Boxer ռազմանավը Պարսից ծոցում, հուլիս, 2019թ․
Ամերիկյան USS Boxer ռազմանավը Պարսից ծոցում, հուլիս, 2019թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավը իրանական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։

Ըստ ԱՄՆ նախագահի, անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է, քանի որ սպառնալիք էր ներկայացնում USS Boxer ռազմանավի համար՝ թռչելով մեկ կիլոմետրից ցածր բարձրության վրա, և իրանական կողմը անտեսել է քանիցս արված զգուշացումները։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ պաշտոնական Թեհրանը անօդաչուի կործանվելու մասին տեղեկություն չունի, միաժամանակ մեղադրել է Վաշինգտոնին «ինքն իրեն և ամբողջ աշխարհը անդունդի եզրին հասցնելու» մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG