Ավստրիայում կիրակի օրն անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հարցումները վկայում են, որ նախկին կանցլեր Սեբաստյան Կուրցը ամենաբարձր շանսերն ունի կրկին գլխավորելու կառավարությունը: Նրա առաջնորդած պահպանողական ուժը՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը, կարող է նույնիսկ գերազանցել 2017 թվականի արդյունքները՝ ստանալով ձայների մեկ երրորդը:
Կուրցի կաբինետը հրաժարական էր տվել Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդներից՝ նախկին կանցլեր Հայնց-Կրիստիան Շտրախեի շուրջ սկանդալից հետո, ով Իբիցայի հյուրանոցներից մեկում քաղաքական ծառայություններ էր առաջարկել ռուսաստանցի օլիգարխներից մեկի զարմուհուն՝ իր կուսակցությանը ֆինանսավորելու դիմաց: