Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «լավ կլիներ», եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չխառնվեր բրիտանական խորհրդարանական ընտրություններին Լոնդոն կատարելիք իր այցի ընթացքում:
Նախագահ Թրամփը հաջորդ շաբաթ բրիտանական մայրաքաղաքում մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: «Ի՞նչ մենք չենք անում որպես ավանդաբար իրար սիրող դաշնակիցներ և ընկերներ՝ չենք միջամտում մեկը մյուսի նախընտրական գործընթացներին», - ասել է Ջոնսոնը:
«Լավ կլիներ, որպեսզի մերձավոր դաշնակիցները՝ ինչպիսիք ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան են, չխառնվեն միմյանց ընտրություններին», - հավելել է բրիտանացի վարչապետը:
Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը վերջին հարցումների արդյունքներով առաջատար է դեկտեմբերի 12-ին նախատեսված ընտրություններում: Բրիտանական կառավարության ղեկավարը հույս ունի բավարար աջակցություն ստանալ, որպեսզի կարողանա խորհրդարանում առաջ մղել և կյանքի կոչել Եվրամիությունը լքելու պլանները: Հոկտեմբերին Թրամփը որոշ հայտարարություններ էր հնչեցրել, մասնավորապես կարծիք հայտնելով, թե ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը «վատ» վարչապետ կլինի Բրիտանիայի համար, և որ Ջոնսոնը պետք է «Բրեքզիթ» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի հետ միություն կնքի: