Մոսկվայում յոթ մարդ է ձերբակալվել ընդդիմադիր Կոնստանտին Կոտովի տարեդարձին նվիրված ակցիայի ժամանակ։ Վերջինս չորս տարվա ազատազրկման է դատապարտված հանրահավաքների մասին օրենքը բազմակի խախտելու մեղադրանքով:
Այսօր՝ նրա ծննդյան 35-ամյակին, աջակիցները փորձել են փուչիկներ բաց թողնել երկինք՝ Ռուսաստանի դրոշի գույներով, ոստիկանությունը, սակայն, բռնությամբ ցրել է հավաքը:
Ձերբակալվածների շարքում նաև երկու լրագրող է եղել, որոնց ավելի ուշ ազատ են արձակել՝ առանց համապատասխան արձանագրության:
Ավելի վաղ՝ շաբաթներ առաջ, Ռուսաստանի նախագահը հանձնարարել էր իրավապահներին ստուգել Կոտովի դատավճռի օրինականությունը, ակնկալվում է, որ իրավապահները քննության արդյունքները կհրապարակեն մինչև մարտի 31-ը: