Եվրամիության գերագույն դատարանը Ryanair ավիաընկերությանը պարտավորեցրել է իր կայքէջում տեղադրել տոմսի վերջնական գինը:
Եվրամիության դատարանի այս վճիռը հաջորդում է Իտալիայի հակամենաշնորհային մարմնի քննադատությանը, որի համաձայն՝ ավիաընկերությունը տոմսի առաջարկվող գնի մեջ չի ներառում ավելացված արժեքի հարկը և այլ պարտադիր վճարումներ: Իտալական պետական կառույցը պնդում է, որ հաճախորդը նախքան գնման գործընթացը սկսելը պետք է իմանա տոմսի վերջնական արժեքի մասին, ինչը ավիաընկերությունը չի ներկայացնում:
Լյուքսեմբուրգում գործող դատարանը, ըստ էության, արդարացված է համարել այդ դիտողությունը՝ վճռելով, որ լրացուցիչ վճարումները պետք է արտացոլվեն տոմսի առաջարկվող արժեքում: