Հերթական բախումներն են տեղի ունեցել Ղրղըզստանի և Ուզբեկստանի սահմանին՝ սահմանամերձ շրջանների բնակիչների միջև, երկու կողմից էլ կան տուժածներ:
«Ազատության» ղրղըզական ծառայության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երբ ղրղըզական Չեչմե և ուզբեկական Չաշմա գյուղերի բնակիչները մասնակցում էին սահմանին գտնվող աղբյուրի մաքրման աշխատանքներին՝ գյուղացիների վեճի առարկան աղբյուրի պատկանելությունն է:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երկու երկրների սահմանամերձ շրջանների բնակիչներն ամեն տարի մասնակցում են վիճելի տարածքում գտվող աղբյուրի մաքրման աշխատանքներին, որոնք մշտապես ուղեկցվում են վիճաբանություններով և բախումներով: