Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիայում կորոնավիրուսի պատճառով մեկ ամսով հետաձգվել են խորհրդարանական ընտրությունները


Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, արխիվ
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, արխիվ

Նոր Զելանդիայում կորոնավիրուսի նոր բռնկումների պատճառով մեկ ամսով հետաձգվել են խորհրդարանական ընտրությունները: Սեպտեմբերի 19-ին նախատեսված քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 17-ին:

Ավելի քան 100 օր շարունակ հինգ միլիոն բնակչություն ունեցող կղզում կորոնավիրուսի որևէ նոր դեպք չէր գրանցվել: Կառավարությունը հայտարարել էր համաճարակի դեմ տարած հաղթանակի մասին:

Անցած շաբաթ, սակայն, երկրի խոշորագույն քաղաքներից մեկում վարակի օջախ էր հայտնաբերվել՝ ստիպելով կառավարությանը դիմել նոր սահմանափակումերի: Վարակի տարածման սկզբնաղբյուրը օրեր տևած ուսումնասիրություններից հետո իշխանություններին այդպես էլ չի հաջողվել գտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG