Մատչելիության հղումներ

Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել


Ական, արխիվ
Ական, արխիվ

Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունի հետևանքով մահացել են Ադրբեջանի 4 քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։

Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մարդասիրական իրավունքի միջազգային կարգը խախտելու» և «Ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման կամ հրահրման» հոդվածներով։

Շաբաթասկզբին էլ Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի մերձակայքում ականի պայթյունից վիրավորվել էին ռուս խաղաղապահ ու Լեռնային Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների ծառայության 4 աշխատակիցներ, զոհվել էր ադրբեջանցի զինծառայող:

Ռուսաստանցի զինվորականները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության շրջանակում արդեն սկսել են իրենց պատասխանատվության գոտիներում ականազերծման աշխատանքները: ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչ Պավել Պաուտովը հայտնել էր, որ տարածքը մաքրելու և չպայթած զինամթերքը չեզոքացնելու համար անհրաժեշտ է մի քանի ամիս։

XS
SM
MD
LG