ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն անցած գիշեր հնչեցրած ելույթում կրկին հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է առաջիկա տարիներին շուրջ 2 տրիլիոն դոլար ներդնել ամերիկյան տնտեսությունում՝ նախևառաջ ենթակառուցվածքների արդիականացման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով։
«Այսօրվա ներդրումները ապահովում են վաղվա աշխատատեղերը։ Այս նախագծի նպատակն է ստեղծել այն ենթակառույցները, որոնց անհրաժեշտությունը մենք վաղն ենք զգալու։ Այս ամենի նպատակն է նաև ԱՄՆ մրցունակության բարձրացումը», - հայտարարում էր Սպիտակ տան ղեկավարը։
Բայդենի խոսքով` իր նախաձեռնած բարեփոխումների առանցքային դրույթներից մեկը հարկերի ավելացումն է։ Դա, սակայն, ըստ ԱՄՆ նախագահի, չի ազդի երկրի այն քաղաքացիների վրա, որոնք տարեկան 400 հազար դոլարից քիչ են վաստակում։