Պաշտոնական Մոսկվայի համոզմամբ` քիչ հավանական է, որ միջազգային հանրությունն ու Իրանը կարողանան այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք բերել մինչև հուլիսի 15-ը։ Այս մասին Twitter-ի իր օգտահաշվում գրել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը։
«Վիեննայում ընթացող բանակցություններում արձանագրված դադարը սպասվածից երկար է տևում։ Ակնհայտ է, որ Իրանին, հաշվի առնելով վերջերս կայացած նախագահական ընտրությունների փաստը, պատրաստության համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը՝ հավելելով. «Հաշվարկները, որ բանակցությունները հնարավոր կլինեն ավարտել մինչև միջուկային համաձայնագրի կնքման վեցերորդ տարեդարձը՝ հուլիսի 15-ը, չարդարացան»։