Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:42 18.4.2023

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը Վլադիմիր Պուտինի երեկվա այցի ընթացքում նրան չեն ուղեկցել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեսակապով մասնակցել է Խերսոնի շտաբի խորհրդակցությանը, իսկ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը տեղում մասնակցել է Լուգանսկի շրջանում անցկացված խորհրդակցությանը։

20:49 18.4.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դոնեցկի մարզում գտնվող ռազմաճակատային Ավդեևկա քաղաք։

Հրամանատարները նրան զեկուցել են մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին։

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել, շնորհակալություն հայտնել ձեր ծառայության, մեր հողերը, Ուկրաինան, մեր ընտանիքները պաշտպանելու համար»,- ասել է Զելենսկին։

Նա պարգևներ է հանձնել զինվորականներին։ Զելենսկին նաև այցելել է հիվանդանոցում բուժվող վիրավոր զինվորականներին։

Ավդեևկան ռուսական ռմբակոծությունների ու գրոհների հիմնական ուղղություններից մեկն է։ Այսօր նկարահանված կադրերը ցուցադրում են ամբողջովին ոչնչացված շենքեր ու շինություններ։

15:19 19.4.2023

ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում զգոն մնալ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու շարունակվող վտանգի նկատմամբ:

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները պետք է շարունակեն զգոն մնալ այն նշանների նկատմամբ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում պատերազմի «կառավարվող» սրման ժամանակ, երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

Շերմանը այս նախազգուշացումն արել է՝ բացելով ՆԱՏՕ-ի սպառազինությունների վերահսկման ամենամյա համաժողովը, որն այս տարի առաջին անգամ տեղի է ունենում Հյուսիսային Ամերիկայում։ Առաջին նման համաժողովը տեղի է ունեցել 2004 թվականին:

Պուտինի հայտարարությունը, ով մարտի 25-ին ասել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է մարտավարական միջուկային զենք տեղակայել հարևան Բելառուսում, «այդ սպառնալիքը կառավարելի կերպով օգտագործելու փորձ է», - ասել է Վենդի Շերմանը:

15:23 19.4.2023

Այս գիշեր ռուս զինվորականները «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Օդեսայի շրջանի վրա, հարված է հասցվել ենթակառուցվածքի օբյեկտներից մեկին։ Այս մասին հայտարարել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Կրուկը։

«Գիշերը հակառակորդը «Շահեդ-136» տիպի հարվածային անօդաչուներով հարձակվել է Օդեսայի շրջանի վրա: Մեր պաշտպանական ուժերի հաջող աշխատանքի շնորհիվ հակառակորդի անօդաչու թռչող սարքերի մեծ մասը ոչնչացվել է, սակայն, ցավոք, հարված է հասցվել հասարակական նշանակության ենթակառուցվածքին», - ասել է նա:

Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհ է բռնկվել, փրկարարները դեպքի վայրում են:

«Շահեդ» 12 հարվածային անօդաչու թռչող սարքերից 10-ը խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով, ճշտել է Օդեսայի շրջանային վարչությունը։

15:25 19.4.2023

Բրիտանական կառավարության կիբերպաշտպանության գործակալությունն այսօր նախազգուշացրել է արևմտյան կարևորագույն ենթակառուցվածքներին սպառնացող վտանգի մասին, նշելով, որ սպառնալիքը գալիս է ռուսամետ հաքերներից:

Ռուսաստանին առնչվող «հաքթիվիստները» մինչ այժմ հիմնականում անվնաս առցանց արշավներ են իրականացրել՝ վնասելով կամ ոչնչացնելով հայտնի հանրային կայքերը։ Այնուամենայնիվ, այս խմբերից ոմանք ձգտում են ավելի մեծ վնաս հասցնել, համաձայն Մեծ Բրիտանիայի Կիբերանվտանգության ազգային կենտրոնի նախազգուշացման, որը հետախուզական գործակալության մաս է կազմում:

«Որոշ [հաքերներ] ցանկություն են հայտնել հասնել արևմտյան կարևոր ազգային ենթակառուցվածքների վրա ավելի վնասակար և խաթարող ազդեցության՝ ներառյալ Մեծ Բրիտանիայում», - ասվում է հաղորդագրությունում:

«Մենք ակնկալում ենք, որ այս խմբերը հնարավորություններ կփնտրեն նման ազդեցություն ստեղծելու համար, հատկապես եթե համակարգերը վատ պաշտպանված լինեն», - ընդգծում է կիբերպաշտպանության գործակալությունը:

15:26 19.4.2023

«Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է մի շարք ռազմական նշանակության ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները», - այսօր հրապարակված հոդվածում պնդում է ամերիկյան The New York Times պարբերականը։

Թերթը վկայակոչում է ԱՄՆ հարկային ծառայությունների և առևտրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ մարտի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված նյութերը։ Դրանց համաձայն՝ 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, Միացյալ Նահանգներից Հայաստան չիպերի և պրոցեսների ներկրումն աճել է 515 տոկոսով։ Նույն ապրանքատեսակների ներկրումը ԵՄ պետություններից Հայաստան 2022 թվականին աճել է 212 տոկոսով։

«Ներկրված արտադրանքի 97 տոկոսը հետագայում վերաարտահանվել է Ռուսաստան», - պնդում է The New York Times-ը։

Թերթի պնդմամբ՝ ներկրված սարքավորումները կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի ռազմական արդյունաբերության՝ մասնավորաբար հրթիռների արտադրության համար։

15:27 19.4.2023

Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր տեսչական այց է կատարել Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի՝ Կալուգայի մարզում գտնվող զորամասերից մեկը, հաղորդում է ТАСС գործակալությունը։

«Այցի ընթացքում նախարար Շոյգուն ստուգել է զորամիավորման գնդերից մեկի կողմից մարտական հերթապահության իրականացումը», - հաղորդում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը Ռուսաստանի միջուկային զորքերի առանցքային ստորաբաժանումն են և այս զորատեսակի գլխավոր առաքելությունը «միջուկային զսպումն է»։

15:34 19.4.2023

Հարավային Կորեան կարող է վերանայել իր դիրքորոշումը Ուկրաինային զենք մատակարարելու հարցում, եթե երկրի խաղաղ բնակչությանը լայնածավալ հարված հասցվի, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահ Յուն Սոկ Յոլին։

Հարավային Կորեայի նախագահն ասել է, որ երկրի կառավարությունն աշխատում է նախագծերի վրա, որոնք կօգնեն պաշտպանել և վերականգնել Ուկրաինան, ինչպես միջազգային հանրությունն օգնեց իր երկրին 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ժամանակ։

«Եթե ստեղծվի մի իրավիճակ, որի վրա միջազգային հանրությունը չկարողանա աչք փակել, ինչպիսին են ցանկացած լայնածավալ հարձակումը խաղաղ բնակչության վրա, կոտորածը կամ պատերազմի օրենքների լուրջ խախտումները, ապա մեզ համար դժվար կլինի պնդել միայն մարդասիրական կամ ֆինանսական օգնության տրամադրման վրա», - ասել է նա։

Մինչ այժմ Հարավային Կորեան Ուկրաինային տրամադրել է մարդասիրական օգնություն, ինչպես նաև ռազմական սաղավարտներ և զրահաբաճկոններ, սակայն մահաբեր զենք չի փոխանցել։

18:12 19.4.2023

Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Վոլինի մարզ՝ այցելելով Ուկրաինայի, Բելառուսի և Լեհաստանի սահմանների միացման կետում գտնվող սահմանապահ ուղեկալ։

Ուկրաինայի նախագահի տելեգրամ ալիքում տեղադրված տեսագրությունում երևում է, որ Զելենսկին ծանոթանում է ուղեկալում տեղադրված դիտարկման տեխնիկական միջոցներին։

Ուկրաինայի սահմանապահ ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ «Ուկրաինայի սահմանների հուսալի պաշտպանության նպատակով շարունակվում է ինժեներական պատնեշների և ֆորտիֆիկացիոն կառույցների թվի ավելացումն, ինչպես նաև հեռակա դիտարկման տեսագրող սարքերի տեղադրումը»։

Ուկրաինայի և Բելառուսի սահմանի ընդհանուր երկարությունը 1084 կիլոմտեր է։ 2022 թվականի փետրվարին Կիևի ուղղությամբ գրոհող ռուսական ստորաբաժանումները Ուկրաինա էին ներխուժել Բելառուսի տարածքից։

07:48 20.4.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած խորհրդակցության ժամանակ հաստատել է, որ օրերս մեկնել էր Խերսոնի և Լուգանսկի մարզեր։

Ռուսաստանի նախագահի խոսքով, ինքը անձամբ էր ժամանել այստեղ տեղակայված ռուսական զորքերի շտաբներ՝ «զինվորականներին գործից չկտրելու համար»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG