Պեկինը հայտարարել է, որ «դեմ» է Իրանի նկատմամբ նոր եվրոպական պատժամիջոցների կիրառմանը։
Մինչ այդ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան տեղեկացրել էին ՄԱԿ-ին, որ պատրաստ են վերականգնել Թեհրանի նկատմամբ սահմանափակումները, եթե մինչև օգոստոսի վերջ Իրանի միջուկային ծրագրի հարցում դիվանագիտական լուծում չգտնվի։
«Չինաստանը կարծում է, որ դա չի օգնում կողմերին վստահություն կառուցել և կամուրջներ գտնել տարաձայնությունների համար», - պնդել է երկրի արտգործնախարարությունը։
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, թե այս հարցով աշխատում է Չինաստանի և Ռուսաստանի հետ։