Մատչելիության հղումներ

Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ


Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը ենթարկվել է վիրահատական միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Զինծառայողն այժմ հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այլ մանրամասներ ՊՆ հաղորդագրությունում չեն նշվում:

Զորամասերից մեկում հնչած կրակոցների մասին ավելի վաղ գրել էր Shamshyan.com-ը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG