Մատչելիության հղումներ

Դատարանը կալանքից ազատ արձակեց Ռուբիկ Հակոբյանին


Դատարանը կալանքից ազատ արձակեց նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին: Խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը:

Հակոբյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Նախկին պատգամավորը կալանավորված է հուլիսից:

Իրավապահների համար առիթ է դարձել Հակոբյանի հարցազրույցներից մեկը, որտեղ ընդդիմադիր գործիչը քննադատում է Փաշինյանին ու նրա թիմին: Նախքան նիստը սկսելը, Հակոբյանը լրագրողներին ասաց`«գործը քաղաքական է»:

Հակոբյանը երրորդ ընդդիմադիրն է, որ կալանավորվում է նույն այս հոդվածով՝ իշխանությանը քննադատելու համար: Առաջինը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, որը եկեղեցու դեմ արշավ սկսած վարչապետին քննադատեց, նրան էլ հաջորդեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը վերահաստատել էր դեռ 2024 թվականի փետրվարին տված հարցազրույցում հեղաշրջման անհրաժեշտության մասին հայտարարությունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG