Մատչելիության հղումներ

Սուդանում սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 1000 մարդ


Սուդանի արևմտյան հեռավոր Մարրա լեռներում սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 1000 մարդ, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Սուդանի ազատագրական շարժում/բանակ» խումբը։

Ըստ հաղորդագրության՝ կիրակի օրը տեղի ունեցած սողանքի պատճառը մի քանի օր տևած ուժեղ անձրևներն էին, որի հետևանքով միայն մեկ մարդ է ողջ մնացել։

Շարժումը մարդասիրական օգնություն է խնդրել ՄԱԿ-ից և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG