Չինաստանում կարևոր հանգրվան արձանագրեցինք՝ ռազմավարական գործընկերության հաստատմամբ, X-ի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ուրախ եմ ուղեկցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Չինաստան, որտեղ արձանգրեցինք կարևոր հանգրվան՝ ռազմավարական գործընկերության հաստատումը։ Ակնկալում ենք խորացնել մեր համագործակցությունը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների՝ որպես նոր գլուխ հաղորդակցության ու հնարավորությունների ընդլայնման», - նշել է Միրզոյանը։
Հայաստանի վարչապետը Չինաստան է մեկնել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Հայաստանը հուլիսին ՇՀԿ անդամակցության հայտ է ներկայացրել։