Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է Մինսկի խմբի լուծարումը


Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է ԵԱՀՄ Մինսկի խմբի լուծարման մասին նախօրեին կայացված որոշումը։

«Երկու երկրների համատեղ ջանքերով կայացված պատմական այս որոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ կարգավորման գործընթացի կարևոր ասպեկտներից մեկը դարձավ»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղված Մինսկի խմբի լուծարման մասին պաշտոնապես հայտարարեց սեպտեմբերի 1-ին: Լուծարման դիմումը ԵԱՀԿ-ն էին ուղարկել Հայաստանն ու Ադրբեջանը: Միջազգային այս հարթակի վերացումը խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի նախապայմաններից էր:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG