Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ծինփինը քննարկել են ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման հարցեր


Պեկինում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության` երկու երկրների նախագահները քննարկել են Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման և զարգացման, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային հարցեր։

«Չին-ռուսական հարաբերությունները դիմացել են միջազգային իրավիճակի փորձությանը և ծառայում են որպես միջպետական հարաբերությունների, հավերժական բարիդրացիության, բարեկամության, համապարփակ ռազմավարական փոխգործակցության, փոխշահավետ համագործակցության և փոխշահավետության մոդել», - ասել է Չինաստանի նախագահը։

Ծինփինն ընդգծել է նաև՝ «մենք պատրաստ ենք համատեղ աջակցել միմյանց՝ նպաստել համաշխարհային կառավարման ավելի արդար և ռացիոնալ համակարգի ձևավորմանը»։

Ռուսաստանի նախագահն էլ իր հերթին ասել է. «Մեր սերտ շփումը արտացոլում է ռուս-չինական կապերի ռազմավարական բնույթը, որոնք գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա»:

Վլադիմիր Պուտինը վաղը Չինաստանում կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG