Վրացական ոստիկանությունն այսօր առնվազն 16 մարդ է ձերբակալվել Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան արգելափակելու փորձի համար։
Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ ակցիայի կազմակերպիչները բողոքում էին խորհրդարանական քննիչ հանձնաժողովի այսօր հրապարակված եզրակացության դեմ։ Փաստաթղթի համաձայն՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանությունները մեղավոր են ճանաչվել մարդու իրավունքների զանգվածային խախտումների ինչպես նաև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը հրահրելու համար։