Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևը Պեկինում միմյանց բարևել, բայց չեն շփվել. Պեսկով


Պուտինն ու Ալիևը Պեկինում միմյանց բարևել, բայց չեն շփվել, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Միմյանց ողջունել են, ձեռքսեղմել, բայց, ըստ էության բովանդակալից շփում չի եղել», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Ռուս - ադրբեջանական հարաբերությունները կտրուկ լարված են հունիսից, երբ Եկատերինբուրգում ռուս իրավապահները գործողություններ իրականացրին ադրբեջանցիների բնակարաններում ավելի քան տասնամյա վաղեմության սպանության հետքերով։

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ռուս ուժայինները գործել են իրավախախտումներով, բռնություններ կիրառել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, որի հետևանքով երկու անձ մահացել է։ Ի պատասխան՝ Ալիևի վարչակազմը չեղարկել է ռազմավարական գործընկեր Մոսկվայի հետ մի շարք միջոցառումներ, երկկողմ այցեր, ռեյդեր սկսել Ադրբեջանում գործող «Սպուտնիկի» խմբագրությունում՝ ձերբակալելով ռուսաստանցի լրագրողների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG