Մատչելիության հղումներ

Կիևի վրա ԱԹՍ-երի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել կառավարության շենքում


Անցած գիշեր Կիևի վրա ռուսական կողմի հարձակման հետևանքով կա երեք զոհ, որոնցից մեկը՝ մանկահասակ երեխա, վիրավորվել է 18 մարդ: Հրդեհներ են բռնկվել Ուկրաինայի մայրաքաղաքի տասնյակ շենքերում, այդ թվում՝ կառավարության շենքում, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում են ուկրաինացի պաշտոնյաները։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ում նշել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով զոհվել է մեկ նորածին և մեկ երիտասարդ կին, իսկ հիվանդանոց տեղափոխված վիրավորների թվում հղի կին կա։ Ավելի վաղ Կլիչկոն հայտարարել էր, որ Դնեպր գետից արևելք գտնվող ծառազարդ Դարնիցկի շրջանի ռմբապաստարանում մահացել է մի տարեց կին:

Քաղաքապետը հավելել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկել 16 հարկանի բնակելի և ևս երկու ինը հարկանի շենքերում։ Արտակարգ իրավիճակների պաշտոնյաների կողմից սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ ծուխ է բարձրանում շենքերից։

«Ռուսաստանը դիտավորյալ և գիտակցաբար հարվածում էր քաղաքացիական թիրախներին», - Telegram-ում նշել է մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG