ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հոկտեմբերին մեկնել Հարավային Կորեա՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առևտրի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի երեք պաշտոնյաների։
Ըստ պաշտոնյաների՝ հնարավոր է Թրամփը հանդիպում ունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
CNN-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել Կյոնջու քաղաքում հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին: Մանրամասները դեռևս հստակեցվում են, և անհայտ է՝ արդյոք նախագահը իր այցի ընթացքում կարող է ավելացնել այլ կանգառներ։
«Քննարկվում է Հարավային Կորեա այց, որը կկենտրոնանա տնտեսական համագործակցության վրա», - CNN-ին ասել է Սպիտակ տան պաշտոնյան: